ԱՐՅԱՑ ԿԵՍ ԿԱԽԱՆԻ ԳԻՆԻ (750 մլ) / Aryac Kes Kakhani
1շիշ / 5600֏
Այս գինու բազմատեսակ փնջում առանձնանում է հաղարջի երանգը։ Գինին պատրաստված է հայկական հնագույն «Կախանի» մեթոդով Վայոց Ձորի «Արենի» (85%) և «Նռնենի» (15%) խաղողի տեսակներից։ Խմիչքի հատապտղային համն այդքան վառ է գինեգործարանի մառաններում 2-ից 3 ամիս չամչեցված խաղողի օգտագործման շնորհիվ, իսկ փայլուն գույնն ու հարուստ փունջը գինուն հաղորդում է բերքի մի մասի սառը թրմումը։ Ասամբլյաժից ու կրկնակի խմորումից հետո գինին 6 ամիս հնացվում է հայկական դարավոր կաղնուց պատրաստված նոր տակառներում։ Գինին օժտված է ալ կարմիր ցոլքերով փայլուն նռան գույնով և բուռն բույրով՝ կարմիր (բալ) և սև (սև հաղարջ, հապալաս) հատապտուղների երանգով։ Փնջում առկա են նաև քաղցր համեմունքների, ընկույզի և անանուխի նրբերանգները։ Համը հրաշալի կերպով հավասարակշռված է, ընդհանուր փնջում ներգրավված է հաճելի թանձրություն, հետհամը հյութեղ է՝ սև արոսի վառ երանգով։
Գինու թնդությունը՝ 14%
Շշի տարողությունը՝ 750մլ
Խմորման ջերմաստիճանը՝ 15ºC
Մատուցման ջերմաստիճանը՝ 20ºС
Կատարելապես զուգակցվում է մսային և պանրային ափսեի, տապակած մսի և որսամսի հետ։