8 տեսակի թեյ, որոնք օգտակար են օրգանիզմի համար

20.10.2022
8 տեսակի թեյ, որոնք օգտակար են օրգանիզմի համար

Թեյն աշխարհում ամենահայտնի ըմպելիքներից մեկն է։ Այն սիրված է ոչ միայն իր հաճելի համի, այլ նաև օգտակարության շնորհիվ։ Թեյը հարստացնում է օրգանիզմը օգտակար նյութերով և էներգիա է հաղորդում։


Ինչպե՞ս է թեյն ազդում մարդու օրգանիզմի վրա


Թեյն աշխուժացնում է և բարձրացնում տրամադրությունը։ Դա պայմանավորված է ալկալոիդներով, որոնք ակտիվացնում են թթվածնի նյութափոխանակությունը և բարձրացնում մկանային տոնուսը առանց սրտխփոցի հաճախության բարձրացման: Սննդաբանները վստահեցնում են, որ խմելով այս ըմպելիքը սպորտով զբաղվելուց առաջ՝ դուք կլցվեք էներգիայով։


Օգտակար հատկություններ

  • Սև թեյը պարունակում է հակաօքսիդանտներ, որոնք կարող են կանխել հիպերտոնիայի, շաքարախտի և աթերոսկլերոզի զարգացումը։ Դրա օգտագործումն օգնում է նաև նվազեցնել ինսուլտի ռիսկը։
  • Սննդակարգում կանաչ թեյի առկայությունը կարող է նվազեցնել սրտանոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը։ Այս թեյի որոշ տեսակներ օգնում են բարելավել նյութափոխանակությունը և ճիշտ սննդակարգի դեպքում նպաստում են քաշի կորստին:
  • Երիցուկի թեյը օգնում է ազատվել նյութափոխանակության խնդիրներից, թեթևացնում է ցավը և նվազեցնում սպազմերը։
  • Մորու տերևներով թեյը օգտակար է մրսածության, կոկորդի ցավի և վերին շնչուղիների այլ հիվանդությունների դեպքում։ Այն հանգստացնում է ցավը, իջեցնում է ջերմությունը, պայքարում է վարակի դեմ։
  • Ցեյլոնյան թեյը ամրացնում է ատամի էմալը և հակազդում կարիեսին։
  • Հնդկական թեյը հարուստ է վիտամիններով, ամինաթթուներով, հանքանյութերով, եթերային յուղերով և շատ այլ օգտակար նյութերով։ Հնդկական թեյի բաղադրության մեջ պարունակվող կոֆեինի և տանինի շնորհիվ սրտի աշխատանքը նորմալանում է, անոթները լայնանում են, սպազմերը թեթևանում։
  • Մելիսան ունի հանգստացնող ազդեցություն։ Ուստի խորհուրդ է տրվում խմել տարբեր նյարդային խանգարումների, անքնության, սթրեսի դեպքում։ Ավելի լավ է այն խմել երեկոյան կամ քնելուց առաջ։
  • Դաղձով թեյը բացում է ախորժակը, դրական է ազդում մարսողության վրա և նպաստում ստամոքսահյութի թթվայնության նվազեցմանը։


Այս և այլ բազմատեսակ թեյերի տեսականի կարող եք պատվիրել Koriz հավելվածի միջոցով, որտեղ ներկայացված են բացառապես բնական թեյեր։

Տեսականուն ծանոթանալու համար պարզապես սեղմեք այս տեքստի վրա։