Պանիրն աշխարհի ամենահայտնի և սիրելի ուտեստներից
է: Այն հայտնի է հին ժամանակներից՝ մոտ մ.թ.ա. 7000 թվականից: Հետաքրքիր է, որ պանրի
մասին խոսվել է անգամ հին դիցաբանություններում ու հին տեքստերում:
Պանիրն առանձնահատուկ տեղ է գրավում հայերիս մոտ:
Ժողովրդի մեջ լսած կլինենք՝
«Պանիրը հաց չէ, ամեն մարդու բան չէ», «Հաց ու պանիր, կեր ու բանիր»:
Պանրի օգտակար
հատկությունները.
Պանիրը հագեցած է B12 և D վիտամիններով, սպիտակուցներով,
որոնք ամրացնում են մկանները, բարձրացնում իմունիտետը, մասնակցում հասակի աճին և այլն:
Բացի դրանից, այն պարունակում է օգտակար բակտերիաներ, որոնք բարելավում են ստամոքսի
միկրոֆլորան: Սակայն պետք չէ չարաշահել պանրի օգտագործումը, քանի որ այն պարունակում
է մեծ քանակությամբ ճարպեր, խոլեստերին և աղ:
Տարբեր ազգեր ունեն իրենց նախընտրելի պանրի տեսակները:
Սակայն տեսնենք հիմնական տեսակներն իրենց օրինակներով.
- Պինդ և կիսապինդ պանիրներ՝ Պարմեզան,
չեդեր, գաուդա, մաազդամ, էմմենդալ:
- Փափուկ պանիրներ՝ Մոցարելլա, մասկարպոնե, ֆիլադելֆիա, ֆետա, տոֆու:
- Ապխտած պանիրներ՝ Չեչիլ, գրյուեր:
- Կապույտ պանիրներ՝ Գորգոնզոլա, ռոքֆոր, դորբլյու:
Հայկական
ավանդական պանիրըբազմազան է ոչ միայն տեսակներով, այլև անվանումներով:
Օրինակ՝ այծի, տկի, քաշած, սարի, մոթալ, հորած, կուժի,
թել, մաճառակ և այլ տեսակի պանիրներ:
Հորած պանիրը
հայկական ավանդական սիրելի ուտեստներից է և պատմականորեն ունի հին արմատներ։
Կախված շրջանից՝ բաղադրությունն ու պատրաստման ձևը
որոշակիորեն տարբերվում են։ Այնուամենայնիվ, գլխավոր հումքն ամեն տեղ նույնն է՝ 40
օր աղի մեջ պահված պանիրը։ Այն պատրաստում են, երբ կաթն առատ է լինում՝ հիմնականում
աշնանը։ Համտեսելուց առաջ պանիրը հորում են շուրջ 3 ամիս։ Ոմանք հորած պանիրը կարող
են պատրաստել տարբեր տեսակ բանջարներով ու կանաչիով, կարմիր ծիծակով, համեմունքներով
և այլն։ Խառնուրդը լլցնում են թասի մեջ, սերուցքով տրորում ու մի քիչ աղ խառնում։ Կավե
կճուճի տակ «մի երես» աղ են լցնում, իսկ խառնուրդը մեջը ուժեղ սեղմում: Վերջում կճուճի
բերանը ամուր կապում են շղարշով ու գլխիվայր դնում ածուխի մեջ։
Այսպիսով, պանիրը յուրօրինակ
ուտեստ է, որը կարևոր տեղ է գրավում ամենօրյա սննդակարգում: Անգամ պանրի փոքր կտորը
կարող է հագեցնել օրգանիզմը օգտակար նյութերով ու լցնել կյանքը նոր գաստրոնոմիկ տպավորություններով:
Koriz հավելվածի շնորհիվ Դուք կարող եք պատվիրել բազմատեսակ պանիրներ անմիջապե՛ս գյուղացուց: