Գինի Հովազ կարմիր հնացված / Hovaz Red Reserve

1շիշ / 7800֏
ARTEXIM LLC
4.7
Մնացել է
50 շիշ
ՀՈՎԱԶ կարմիր հնացված անապակ գինի․ Պատրաստված է Վայոց Ձորի տեղածին Արենի խաղողի սորտից և հնացված է Կովկասյան կաղնեփայտյա տակառներում 12 ամիս։ Մուգ կարմիր այս գինու մեջ ներդաշնակորեն համաձուլվում են բալի, մոշի, վանիլի համային նուրբ երանգներն ու թավշյա տանինների երկարատև ետնահամը։ «Վայն ֆորմուլա ՍՊԸ-ն» ստեղծվել է 2018 թ-ին` Հայաստանի գինու և խաղողագործության ոլորտում աշխատող մի խումբ երիտասարդ էնտուզիաստների կողմից: Մեր հիմնական արժեքներն են. - կայուն գինեգործության և խաղողագործության զարգացումը, - բնության և շրջակա միջավայրի պահպանման նպաստում, - կորպորատիվ սոցիալական պատասխանատվության բարձր մակարդակի ապահովում։ Հիմնադրման արդեն առաջին տարուց ի վեր մենք համագործակցում ենք մեզ հետ նույն արժեքներին հավատարիմ խաղողագործների և գործընկերների հետ: Մեր գործունեության հիմնական նպատակներից մեկը ամբողջ տարվա ընթացքում խաղողագործության ոլորտում խորհրդատվական և ճանաչողական ծառայություններով մեր գործընկերներին աջակցելն է: Արդյունքում, խաղողագործները ունենում են լծակներ և գիտելիքներ բերքի կորուստները կանխելու, խաղողի որակը բարձրացնելու և կայուն եկամուտ ապահովելու համար: Վայրի բնության պահպանմանը և կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանը առնչվող մեր փիլիսոփայության շրջանակներում, մենք հիմնել ենք ՀՈՎԱԶ ապրանքանիշը, որով ցանկանում ենք ուշադրություն հրավիրել կովկասյան ընձառյուծի վտանգված տեսակի պահպանման վրա: ՀՈՎԱԶ ապրանքանիշը խորհրդանշում է Հայաստանում կայուն գինեգործության զարգացման գաղափարը՝ նպաստելով հողի ու շրջակա միջավայրի պահպանմանը ապագա սերունդների համար:
շիշ