ԱՐՅԱՑ ՈՍԿԵՀԱՏ ՀՆԱՑՎԱԾ ՍՊԻՏԱԿ ԱՆԱՊԱԿ ԳԻՆԻ (750 մլ)
1շիշ / 8500֏
Պատրաստված է կարմիր խաղողի չորս լավագույն՝ «Արենի», «Հաղթանակ», «Կախեթ» և «Կարմրահյութ» տեսակից, հին հայկական «Կախանի» մեթոդով՝ մինչև երեք ամիս չամչեցվող խաղողից։ Խմորումից հետո գինին 6 ամիս հնացվում է հարուրամյա հայկական կաղնուց պատրաստված նոր տակառներում, իսկ հետո՝ ևս 18 ամիս հին տակառներում։ Գինին թունդ ծիրանագույն է, խմիչքի բույրը հավասարակշռվում է քիշմիշի ու չորամրգերի երանգներով, հին կաղնեփայտի ու կաշվի հաճելի տտիպությամբ, մոշի մուրաբայի ու սալորի համով և վանիլի ու շոկոլադի կծվահամ հետհամով։
Գինու թնդությունը՝ 16%
Շշի տարողությունը՝ 750մլ
Խմորման ջերմաստիճանը՝ 12ºC
Մատուցման ջերմաստիճանը՝ 20ºС
Այս գինու հետ հրաշալի կերպով զուգակցվում են տարբեր կերպ տապակված մսային խորտիկները, եղնիկի միսը, հասուն պանիրների տեսակները, դառը շոկոլադը ու սերուցքով աղանդերը։